Պայմաններ և դրույթներ
«Քոմելի» ՍՊԸ-ի Comely.am-ի և Հաճախորդի միջև կնքվող պայմանագիր
Գլուխ 1. Ընդհանուր դրույթներ
- Սույն փաստաթուղթը Պայմանագիր է՝ կնքված «Քոմելի» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Քոմելի) և սույն պայմանագրի անբաժանելի մաս կազմող դիմում-հայտարարագիրը (այսուհետ՝ Հայտարարագիր) հաստատող անձի (այսուհետ՝ Հաճախորդ) միջև: Սույն պայմանագրի շրջանակներում Հաճախորդի առաջադրանքով Քոմելին պարտավորվում է ստորև ներկայացված պայմաններով Comely.am ապրանքանիշի ներքո Հաճախորդին մատակարարել ապրանքներ, Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացնել Հաճախորդի գնած ապրանքների առաքում, ինչպես նաև հարակից այլ ծառայություններ (այսուհետ նաև՝ Ծառայություններ), իսկ Հաճախորդը պարտավորվում է վճարել մատուցված ծառայությունների դիմաց և կատարել սույն պայմանագրում, ինչպես նաև www.comely.am կայքում ներկայացրած պայմաններով իր այլ պարտավորությունները:
- Սույն փաստաթղթում "ԴՈՒՔ" և "ՁԵՐ" բառերը վերաբերում են անձամբ Ձեզ (եթե Դուք անհատ եք) կամ Ձեր ներկայացրած Ընկերությանը (եթե Դուք գրանցվել եք իրավաբանական անձի անունից), իսկ "ՄԵՆՔ" և "ՄԵՐ" բառերը վերաբերում են Քոմելի ՍՊԸ-ին, որը մատակարարում է ապրանքներ և մատուցում է ծառայություններ է Comely.am անվան ներքո:
- Մենք կարող ենք յուրաքանչյուր պահի փոփոխել Ծառայությունների մատուցման պայմաններն ու ժամկետները՝ հրապարակելով փոփոխությունները www.comely.am կայքում և/կամ ծանուցելով Ձեզ սույն Պայմանագրով սահմանված կարգով: Շարունակելով օգտվել www.comely.am կայքից և/կամ որևէ նրա Ծառայություններից՝ Դուք համաձայնում եք նշված փոփոխություններին:
- Comely.am ապրանքային նշանի ներքո մատուցվող Ծառայություններից կարող եք օգտվել այն դեպքում, եթե Ձեր համակարգչի ծրագրային համակարգը համապատասխանում է www.comely.am կայքի հավելվածին: Մենք որևէ պատասխանատվություն չենք կրում հետևանքների համար, եթե www.comely.am կայքը որևէ տեխնիկական պատճառով հասանելի չի լինում:
- Այն պահից, երբ Դուք գրանցվում եք Ծառայությունների համար և ստանում եք անձնական տվյալներ տրամադրելու խնդրանքը, Դուք մուտք եք գործում ապահով միջավայր, որի անվտանգության նկատառումներով կիրառված են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի արդի լուծումներ: Ձեր բրաուզերի և Comely.am կայքի միջև կապը պաշտպանված կլինի անվտանգության անհրաժեշտ հավաստագրերով:
- Դուք պատասխանատու եք www.comely.am կայքի Ձեր անձնական հաշիվ մուտք գործելու համար Ձեզ տրամադրված օգտանվան և գաղտնաբառի ապահովությունն ու գաղտնիությունը պահպանելու համար: Դուք պատասխանատվություն եք կրում Ձեր գաղտնաբառի ընդունումից հետո կայք մուտքի թույլատվության պահից իրականացվող բոլոր գործարքների համար:
- Դուք պատասխանատու եք վաճառակետից՝ Comely.am կայքից, մինչև Ձեր կողմից նշված հասցեն Ձեր պատվերի առաքման համար, այդ թվում՝ դրա հետ կապված բոլոր ծախսերի համար:
Գլուխ 2. Ապրանքային նշաններ և հեղինակային իրավունք
- «Քոմելի»-ն, «Comely.am»-ը Հայաստանի Հանրապետության պետական ռեգիստրում գրանցված կազմակերպություն, ապրանքային նշաններն են և դրանց նկատմամբ հեղինակային իրավունքները պատկանում են «Քոմելի» ՍՊԸ-ին:
- Ապրանքային նշանները չեն կարող կրկնօրինակվել, ներբեռնվել, վերարտադրվել, օգտագործվել, փոփոխվել կամ որևէ այլ կերպ տարածվել առանց «Քոմելի»ՍՊԸ-ի նախնական գրավոր համաձայնության:
Գլուխ 3.Comely.am ծառայություններ
- «Comely.am» ապրանքային նշանի ներքո «Քոմելի» ՍՊԸ-ն առաջարկում է Ձեզ հետևյալ ծառայությունները՝
- Գրանցվել www.comely.am կայքում,
- Ընտրել հավանած ապրանքները,
- Կատարել պատվեր,
- Ստանալ պավերը Ձեր իսկ նշած հասցեով,
- Կուտակել բոնուսներ, որոնք հնարավոր կլինի կիրառել հետագա գնումներում,
- Ստանալ զեղչային կուպոններ
Գլուխ 4. Պատվեր գրանցելու ընթացակարգը
- www.comely.am կայքում պատվեր գրանցելու համար Դուք պետք է կատարեք հետևյալ գործողությունները՝
- Մուտք գործել www.comely.am կայք կամ գրանցվել, եթե հանդիսանում եք նոր օգտատեր,
- Կայքում գրանցվելու համար անհրաժեշտ է լրացնելով Ձեզ պատկանող էլ․հասցեն, գաղտնաբառը և օգտվողի անունը, ծանոթանալով Կայքում հրապարակված դրույթներին և պայմաններին և հաստատելով Ձեր համաձայնությունը դրանց հետ՝ հաստատել Ձեր գրանցումը նշված էլ․ հասցեին Մեր կողմից ուղարկված հաստատման հղման միջոցով,
- Կայքի ցուցումներով անհրաժեշտ գործընթացներն իրականացնելով և Դրույթներն ու պայմաններն ընդունելով՝ Դուք պայմանագիր եք կնքում Քոմելի ՍՊԸ հետ, որի շրջանակներում հնարավորություն եք ստանում օգտվելու սույն փաստաթղթով և www.comely.am կայքով նախատեսված Ծառայություններից:
- www.comely.am կայքի միջոցով Դուք ծանուցվում եք սպասարկման մի շարք այլ կանոններին, այդ թվում՝ զանգերի կենտրոնի միջոցով և փոստային բաժանմունքներ այցելելու միջոցով սպասարկվելու, գնումներ կատարելու և այլ պայմանների մասին: www.comely.am կայքում հրապարակված Ծառայությունների պայմանները ևս հանդիսանում են սույն Պայմանագրի անբաժանելի մաս:
- Ապրանքները ընտրելուց և Ձեր զամբյուղ ավելացնելուց հետո հետևեք Անցնել Վճարման հղմամբ պատվերի գրանցման անցնելու համար, համապատասխան դաշտերը լրացնելուց և հաստատելուց հետո Ձեր նշված էլ․ փոստի հասցեին կստանաք պատվերի հաստատման մասին ծանուցում,
- Ձեր անհատական հասցեին առաքանիներ ստանալու նպատակով Դուք պետք է գրեք Ձեր ամբողջական անհատական հասցեն:
- Առաքումները գործում են միայն ՀՀ սահմաններում:
Գլուխ 5. Անհատական հաշվի փակելու կարգը
- Դուք ամեն պահի կարող եք գրավոր կարգով դիմել Քոմելի ՍՊԸ-ին Ձեր անհատական հաշիվը փակելու առաջարկով:
- Անհատական հասցեն փակելու դիմումը ստանալուց հետո Քոմելի ՍՊԸ իրավասուները կապ կհաստատեն Ձեզ հետ և անհրաժեշտ գործընթացներն իրականացնելուց հետո կիրականացվի անհատական հաշվի ապաակտիվացման և փակման գործընթացը: Անհատական հաշիվը կփակվի միայն Ձեր անհատական հաշվին այդ պահին առկա պատվերների լիարժեք կատարումից հետո:
- Անահատական հաշիվը փակվելու արդյունքում սույն պայմանագիրը կհամարվի լուծված: Սույն պայմանագիրը չի կարող լուծվել, քանի դեռ փոխադարձ պարտավորությունները Ձեր և Քոմելի միջև վերջնականորեն դադարած չեն, այդ թվում՝ քանի դեռ դուք չեք վճարել Ձեր անհատական հասցեին ուղարկված և Քոմելի կողմից ընդունված առաքանիներն ու ապրանքները:
Գլուխ 6. Անհատական տվյալների օգտագործում, լիազորությունների տրամադրում, ծանուցումներ։
- Սույն պայմանագրով Դուք թույլտվություն եք տրամադրում Քոմելի ՍՊԸ-ին ծառայությունների մատուցման նպատակներով օգտագործելու Ձեր անհատական տվյալները, այդ թվում՝ գաղտնի տվյալներ, որոնք Քոմելի ՍՊԸ-ին հայտնի կդառնան սույն Պայմանագրով սահմանված գործընթացներն իրականացնելիս, և որոնք Քոմելի կողմից կօգտագործվեն միայն և բացառապես սույն Պայմանագրով սահմանված ծառայությունների մատուցումն ապահովելու նպատակով:
- Քոմելի ՍՊԸ-ին Դուք մասնավորապես լիազորում եք՝
- Կայքում Ձեր տրամադրած տեղեկատվության մշակման և պահպանման,
- Կապ հաստատել Ձեզ հետ Ձեր տրամադրած էլ․ հասցեներով և/կամ հեռախոսահամարներով,
- Առաքել Ձեր կատարած պատվերները Ձեր նշած հասցեներով, ՀՀ մարզերի դեպքում տրամադրել Ձեր հասցեն «Հայ Փոստ» ՓԲԸ-ին,
- Պատվերը կատարելիս նշելով օնլայն վճարում, Ձեր գրանցած պատվերի մասին տեղեկատվություն տրամադրել «Ամերիա Բանկ» ՓԲԸ-ին։
Գլուխ 7. Կողմերի պատասխանատվությունը
- Սույն պայմանագրով նախատեսված պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար Կողմերը պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
- Քոմելին պատասխանատվություն չի կրում, եթե փոստային առաքանիները հասցեատերերին չեն հանձնվել Ձեր կողմից սույն պայմանագրի անբաժանելի մաս կազմող դիմում-հայտարարագրում նշած թերի, ոչ ստույգ կամ ոչ լիարժեք հասցեի կամ հասցեատիրոջ բացակայության, փոստային առաքանին ստանալուց հրաժարվելու, ինչպես նաև Քոմելիյի կամ «Հայփոստ» ՓԲԸ-ից անկախ այլ պատճառներով:
- Սույն պայմանագրով նախատեսված ծառայությունների մատուցման ընթացքում փոստային առաքանիների կորստի կամ վնասվածքի համար Ձեր կրած վնասները Ձեր պահանջով հատուցվում են Քոմելի ՍՊԸ կողմից: Նմանօրինակ խնդրի առաջացման դեպքում՝ Քոմելին պարտավորվում է մատակարարել Ծառայությունները կամ տրամադրել հատուցում՝ վճարված գումարի 100 (մեկ հարյուր) տոկոսի չափով՝ 72 ժամվա ընթացքում։
- Կողմերը՝ Դուք և Քոմելի ՍՊԸ-ն, համաձայնության եք գալիս, որ սույն Դրույթներով և պայմաններով սահմանված վնասների հատուցման չափերից բացի՝ Քոմելին որևէ այլ պատասխանատվություն չի կրում, այդ թվում իրական վնասների կամ բաց թողնված օգուտների կամ չստացված եկամուտների հատուցման կամ տուժանքների առաջադրման այլ պահանջներ Դուք չեք կարող ներկայացնել Քոմելի ՍՊԸ-ին կամ փոխադրող կազմակերպություններին:
Գլուխ 8. Գաղտնիություն
- Սույն Պայմանագրով նախատեսված ծառայությունների մատուցման ընթացքում Քոմելին պարտավորվում է ապահովել Ձեր անձնական տվյալներից օգտվելու գաղտնիության իրավունքը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության և այլ իրավական ակտերի:
- Քոմելի ՍՊԸ-ն պարտավորվում է որևէ ձևով երրորդ անձանց չհայտնել և այլ կերպով չհրապարակել Ձեր վերաբերյալ իրեն հայտնի տվյալները (բնակության հասցե, գտնվելու վայր և այլն)՝ բացառությամբ օրենքով սահմանված կարգով նշված տեղեկատվության տրամադրման Քոմելի ՍՊԸ-ի պարտավորության դեպքերի:
- Դուք պարտավորվում եք չհրապարակել սույն պայմանագրով ծառայությունների մատուցման ընթացքի վերաբերյալ չճշտված և ոչ հավաստի այնպիսի տեղեկություններ, որոնք կարող են վնաս հասցնել Քոմելի ՍՊԸ-ի համբավին և հանգեցնել սպառողների մոտ Քոմելի ՍՊԸ-ի կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ ոչ հավաստի կարծիքի ձևավորմանը: